31 հազարն այն թիվը չէ, որ չկարողանանք դրա դեմ պայքարել. Ս. Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԿՄ համագումարին, ի պատասխան հարցի, թե ինչ է մտածում երկրում առկա արտագաղթի մասին, հորդորեց որևէ մեկին չմտածել, թե արտագաղթի տեմպերի մասին իրենից շատ մտահոգվող կա:
Նախագահը հիշեցրեց, որ 1992 թվականին արտագաղթողների թիվը հասել է 200 հազարի, 2002-ին արդեն Հայաստանից արտագաղթել է 60 հազար մարդ, իսկ 2013 թվականին արտագաղթողների թիվը կազմել է 31 հազար: Նա չի կարծում, որ սա փորք թիվ է, սակայն. ՛՛31 հազարն իհարկե մեծ թիվ է` հաշվի առնելով, որ մենք 3 միլիոն ենք և ոչ 10 միլիոն, բայց սա ժամանակավոր խնդիր է և 31 հազարն այն թիվը չէ, որ չկարողանանք դրա դեմ պայքարել և ավելին` կազմակերպենք ներգաղթ՛՛:
Սակայն նախագահն ընդգծեց, որ պետք է հասկանալի լինի, որ խնդիրը չի լուծվում լացուկոծով, շահարկումներով, այլ լուծվում է աշխատանքով: ՛՛Մենք բոլորս միասին պետք է աշխատենք՛՛,-ասաց նա, ապա օրինակ բերեց 90-ականները:
՛՛Երբ այստեղ նստածներից յուրաքանչյուրը կորցնում էր մի գյուղ, ծնկները չէր ծեծում, ուրիշներին չէր մեղադրում, չէր շահարկում, այլ մտածում էր, թե ոնց անի, որ մի քանի օր հետո այդ գյուղն էլ վերցնի, կողքինն էլ վերցնի՛՛,-ասաց նա: