15 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Նոր մանրամասներ ԱԱԾ պետի առաջին տեղակալի պաշտոնանկության պատճառների մասին. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ հունվարի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

“Մեր տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է “Հայբիզնեսբանկում” 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ “Հայբիզնեսբանկի” վարչության նախկին  նախագահ Արա Կիրակոսյանը եւ այլ աշխատակիցներ  կալանավորվել են:

Դեռեւս անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան, որ աուդիտորները  պարզել էին, որ “Հայբիզնեսբանկի” վարչության նախագահը խոշոր ֆինանսական կորուստներ է արձանագրել, որոշ աշխատակիցներ ինչ-ինչ մարդկանց, առանց բանկի ղեկավարության իմացության եւ առանց գրավի վարկեր են տրամադրել, բանկի որոշ աշխատակիցներ էլ բանկի միջոցներից գումարներ են  պարտվել խաղատներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը եւս ի պաշտոնե ներգրավված է եղել բանկում տեղի ունեցած խարդախությունների քննության գործում եւ փորձել է գործարք առաջարկել գործով անցնող մեղադրյալներին: Նշվում է, որ Ռ. Հարությունյանը շատ խոշոր գումարի դիմաց խոստացել է փակել գործը: Ի դեպ, վերջինս պաշտոնանկությունից հետո մեկնել է Հայաստանից”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ