06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կուտակային պարտադիր համակարգը` նաեւ Արցախում. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ։

“”Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, եւ կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ։

Նշենք, որ նախորդ տարվանից սկսած՝ Արցախի օրենսդիր մարմինը նմանօրինակ քննարկումներ ծավալել է, եւ մտադրություն կա կենսաթոշակային նոր համակարգին անցնել 2015-ի հունվարից։ ԼՂՀ Աժ աշխատանքի եւ սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե համակարգի նկատմամբ հանրային դժգոհության ալիք բարձրանա, ապա ԼՂՀ իշխանությունները ժողովրդի կամքին դեմ չեն գնա։ Նրա խոսքով՝ իրենք կկասեցնեն կուտակային համակարգի ներդրումը, եթե դրա պահանջը լինի”,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ