06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դատական կարգադրիչները աշխատավարձ չեն ստացել. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության դատական կարգադրիչները դեռեւս չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձերը։ Թե ինչով է պայմանավորված արդարադատությանը միտված այս կառույցի սեփական աշխատակիցների աշխատավարձի ուշացումը՝ դժվար է ասել։

 “”ՉԻ” լրագրողը երեկ փորձել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալ։ Ի պատասխան վերջինս նշել է. “Եղել են ֆինանսական աշխատանքային խնդիրներ՝ կապված հաշվարկների հետ, սակայն երեկվա դրությամբ բոլորի աշխատավարձերը արդեն փոխանցված են”։
 “ՉԻ” դիտարկմանը, թե այդ օրն էլ են աշխատակիցները դժգոհել, որ իրենց քարտային հաշվին դեռ գումար չի փոխանցվել, Բաբայանը նշել է, որ նույն օրը, մինչեւ 18.00-ի սահմանները բոլորը կստանան իրենց գումարները։

 Նշենք, որ դատական կարգադրիչների աշխատավարձը բավականին պատկառելի է։ Թե քանի՞ դատական կարգադրիչ է աշխատում դատական համակարգում, Արսեն Բաբայանը խոստացավ ճշտելուց հետո պատասխանել, սակայն մեր հարցը այդպես էլ մնաց անպատասխան”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ