06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու ՀՅԴ-ն չի կատարում իր խոստումը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ դեռևս 5 ամիս առաջ “Հայ հեղափոխական դաշնակցություն”-ը հանրությանը ներկայացրեց “Մենք ապրելու ենք մեր երկրում” անվանումով արտագաղթի դեմ պայքարի իր ծրագիրը։ Արմեն Ռուստամյանը այն ժամանակ հայտարարեց, որ երբ հանրային քննարկումների արդյունքում ծրագիրը վերջնական տեսքի գա, ապա մշակված տարբերակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին։ 

“Նա նաեւ վստահեցրեց, որ եթե իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետամուտ չլինի ծրագրի կատարմանը, ապա ՀՅԴ-ն պատրաստ է հանրահավաքների միջոցով պարտադրել դրանց իրականացումը։ 

Ինչու այս խոսքերից 5 ամիս անց ՀՅԴ-ն հետամուտ չի լինում իր տված խոստման կատարմանը։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը “Ժողովուրդ”-ին պարզաբանեց, որ այս դանդաղ տեմպերը պայմանավորված են տարեվերջի եւ տարեսկզբի համընկնումներով։ Նրանք դեռ աշխատում են այդ ուղղությամբ”,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ