Ինչ կլինի ՀՀԿ-ի հետ. Առավոտ
Ի՞նչ տեղի կունենա այսօրվա քվեարկությունից հետո: ՀՀԿ-ի համար կա երկու տարբերակ, վարչապետ ընտրելուց եւ նրա ծրագիրը հաստատելուց հետո մնալ մեծամասնություն եւ հանդես գալ որպես խորհրդարանական ընդդիմություն, կամ էլ խմբակցությունը կփոքրանա, նրանից որոշակի բեկորներ կանջատվեն եւ կմնա վերը հիշատակած քաղաքականացված մասը, որը կլինի փոքրամասնություն եւ չի կարողանա ազդել խորհրդարանում ընդունվող որոշումների վրա: Իհարկե, նրանց համար ցանկալի է աոաջին տարբերակը: Բայց փորձը ցույց է տալիս, որ փաստացի իշխանափոխությունից հետո նախկին իշխող կուսակցության անդամները որոշակի, մեղմ ասած, թուլություն են ցուցաբերում, որի դեպքում իրադարձությունները կզարգանան արդեն փորձարկված սցենարով:
Դե իսկ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին լուրջ փորձություններ են սպասվում՝ կյանքի կոչել այն գաղափարները, որոնց համար իրականացվում էր այդ հեղափոխությունը: Ի դեպ, որքանո՞վ է ճիշտ առանց կառավարության որոշման ոչ աշխատանքային օր հայտարարել, չէ՞ որ մենք պայքարում ենք օրինականության համար:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: