Առաջին իսկ օրը կբախվի իրական կյանքին. Հայկական Ժամանակ
Ես կաշխատեմ եիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Աարգսյանը պատասխանելով հարցին, թե հե՞շտ կլինի արդյոք «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը, եթե նա ընտրվի վարչապետի պաշտոնում:
«Դե եթե ես կարողացել եմ աշխատել նրա հետ հրապարակում… Երեւի կկարողանամ, ոչ միայն կկարողանամ, բայց եւ կաշխատեմ նրա հետ: Լա երիտասարդ, իսկապես տաղանդավոր մարդ ե Բայց դա մի որակ է ինչպիսի վարչապետ նա կլինի ժամանակը ցույց կտա:
Իմ դերը կլինի, հաշվի առնելով իմ կյանքի փորձը եւ իմ սկզբունքները կյանքում, եթե նա ցանկանա, նրան խորհուրդներ տալը, որը ինձ համար առաջնային է, ինչպես միշտ է եղել, դա օրենք է, օրինականություն եւ կառույց: Այսինքն, եթե ինչ-որ մեկը անցնի կառույցը կամ օրենքը, կտեսնի իմ պատը»,- ասել է Աարգսյանը:
Մայիսի 8-ին Փաշինյանի ընտրման հեռանկարների մասին խոսելով Սարգսյանը նշել է, որ կանխատեսելը բարդ է, քանի որ բոլորս էլ մարդ ենք եւ բոլորիս վրա Աստծո կամքն է: Սակայն նա նշել է, որ մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանը նոր վարչապետ կընտրի, կունենանք նոր կառավարություն: «Եվ նոր կառավարությունը հենց առաջին իսկ օրը կբախվի իրական կյանքին:
Մի բան է մատնանշել սխալները, թերությունները, խնդիրները, մեկ այլ բան է, երբ հնարավորություն են տալիս դրանք լուծել: Միշտ ավելի հեշտ է մատնանշել, քան կառուցողական գործել: Կարծում եմ, որքան մոտ են Փաշինյանն ու նրա համակիրները իշխանությանը, այնքան իրատեսական նրանք պետք է լինեն: Ես չեմ ցանկանում կանխատեսել նրա տնտեսական կամ մյուս քաղաքականությունը, բայց վստահ եմ, որ հայ-ոուսական հարաբերությունների վրա դրանք չեն ազդի: Որովհետեւ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ խորը կապերով»,- նշել է նա:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: