18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է երիտասարդ հանրապետականներին

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է երիտասարդ հանրապետականներին: 

  ” Հայրենակիցներ,

    Վստահ եմ, որ ձեզանից շատերը կայացրել են որոշում դառնալ իշխող կուսակցության անդամ՝ ունենալով ազնիվ ցանկություն հնարավորինս պիտանի դառնալ հայրենիքին մեր պետությունը կառավարելու գործում:

   25 տարի առաջ ձեր հասակակիցները նույնպես մտածում էին, որ իշխող կուսակցության անդամ դառնալը ամենակարճ ճանապարհն է ղեկավար պաշտոններին հասնելու համար: Սակայն կյանքը ցույց տվեց, որ միշտ չէ, որ կարճ ճանապարհը լինում է ճիշտ: Երբ իշխող Կոմունիստական կուսակցությունը ստիպված եղավ հակադրվել հանրության կամքին մենք բոլորս ականատես եղանք թե ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ հրապարակային ցած դրեցին այդ կուսակցությունում իրենց անդամության վկայականները:

       Այսօր դուք ունեք համոզմունք, որ ձեր կուսակցության առաջնորդներն են փրկել մեր “ժողովրդի  կաշին” 20 տարի առաջ դադարեցված Ղարաբաղյան պատերազմում: Դրա համար վստահում եք նրանց կողմից ընտրած ճանապարհին: Սակայն 2012թ. մայիսի 4-ին, երբ երկնքից կրակ թափվեց ձեր կուսակցության երիտասարդ անդամների շարքերի վրա, ոչ միայն դուք, այլեւ մենք բոլորս պարտավոր ենք եղել հասկանալ մեր հանրությանը այդ օրը տրված նշանը, որը չի կարող չհիշեցնել Սոդոմ եւ Գոմորա քաղաքների ճակատագիրը:

            Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ հիմա ձեր առաջնորդները ցույց տվեցին բոլորին, որ կարող են սառնասրտորեն կարդալ իրենց ճառերը՝ կանգնելով մարդկանց այրված մարմինների վրա: Այսօր այդ նույն մարդիկ դուրս են բերում ձեզ փողոց իրենց քաղաքական հակառակորդների դեմ՝ ձեր մարմիններով պատնեշ սարքելու համար: Ես կոչ եմ անում՝ թույլ չտալ ոչ մեկին օգտագործել ձեզ որպես “թնդանոթային միս” այն պայքարում, որը ընդհանրապես չի վերաբերվում ոչ մեր ժողովրդի ազգային շահերին, ոչ էլ նրա ապագային:

   Ձեզանից շատերը ունեն ազնիվ եւ մաքուր կենսագրություն եւ դուք չունեք կարիք ձեզ վրա վերցնել պատասխանատվություն ուրիշների կողմից անցյալում կատարված հանցագործությունների համար: Վստահ եմ, որ ապագայում ձեր ձգտումները եւ տաղանդը կարող են պիտանի դառնալ մեր երկրին՝ անկախ նրանից կշարունակի Հանրապետական կուսակցությունը իր գոյությունը, թե՝ ոչ:

                                                                                                         

                                                                                                            Անդրիաս Ղուկասյան” 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ