08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետք է ապացուցի /վիդեո/

Այսօր ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանին հրավիրել էր ”Նաիրի” կինոթատրոնի մոտ, որտեղից մեկնարկեց ”սոլիդարության” ակցիան: Լրագրողի հարցին, արդյոք կարծում է, որ Կարեն Ավագյանը կգա, Կարապետյանը պատասխանեց, որ Կարեն Ավագյանը հավասարակշռված անձ է եւ ինքը չի պատկերացնում, որ նա կգա ու ինչ-որ ապօրինություններ կանի, սակայն ցանկալի կլիներ, որ գար եւ իր խոսքի տերը լիներ:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին` ՀԱԿ ակտիվիստների ու լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ.

“Մենք ունենք տվյալներ, կա տեսանյութ, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են ոստիկանները հարձակվում ակտիվիստների վրա, լրագրողից փորձում են խլել տեսախցիկը: Այսինքն, քրեորեն պատժելի արարք են իրականացնում: Ոստիկանապետը, հիմնվելով այդ նյութերի վրա, անմիջապես պետք է միջոցներ ձեռնարկի, մեկուսացնի այդ ոստիկաններին”,- ասաց Կարապետյանը` հավելելով.

“Վլադիմիր Գասպարյանը շատ է խոսում արդարություն մասին, որ ինքը հակված է նոր ոստիկանություն կերտելուն, պետք է գործնական քայլերով ապացուցի դա”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ