14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լիբանանի խորհրդարանական ընտրություններում 4 հայ թեկնածուներից 3-ն ընտրվել են

Լիբանանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն ընտրվել են պատգամավոր, հաղորդում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթը: 

Բոլոր հայ թեկնածուները եղել են դաշնակցությունից՝ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը, Սերժ Չուխատարյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը: Նրանցից Սերժ Չուխատարյանը չի կարողացել ստանալ բավարար ձայներ։

Հակոբ Բագրատունին նշել է, որ ՀՅԴ-ն գոհ է ընտրությունների արդյունքներից:

Աղբյուրը նշում է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ մթնոլորտում՝ բացառությամբ որոշ շրջանների, որտեղ գրանցվել են անվտանգության հետ կապված խախտումներ։

Թերթի փոխանցմամբ, նախքան քվեատուփերի փակումը քաղաքական որոշ ուժեր առաջարկել են քվեարկությունը 2 ժամով երկարաձգել, սակայն դա հնարավոր չի եղել:

Նշվում է, որ քաղաքական շատ ուժեր քննադատել ենընտրական նոր օրենքը` այն համարելով բարեփոխման ենթակա:

Նշենք, որ Լիբանանի խորհրդարանում առկա 128 պատգամավորական տեղի համար մրցել է ընտրություններում գրանցված 976 պատգամավորի թեկնածու։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ