… Եթե Ռիտա Սարգսյանն իմանա /վիդեո/
Լինում է պահ, երբ մարդը հոգնում է իր կյանքից: Ափսոսում ու հիասթափվում, անգամ կյանքում ամենամեծ բերկրանքը զգալու՝ երեխա ունենալու համար: Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակչուհի Մարինե Նահապետյանը դադարել է հավատալ, որ մի օր իր 5 երեխաները “կուշտ փորով” հաց կուտեն:
Ղարաբաղյան պատերազմում վիրավորված ամուսինը չի կարողանում ապահովել նորմալ կենցաղ: Նա միշտ երազել է տղաներ ունենալու մասին: Տղաները ապագա զինվորներ են, բայց առողջական խնդիրների տարափ է թափվել նրանց գլխին:
“Մեր վիճակը գնալով վատանումա: Տղաս ծանր հիվանդա, ժամանակավոր ուղարկել եմ ծնողներիս մոտ՝ Ռուսաստան: Ճար չկա՝ սաղ ասում են դիմեք գյուղապետին, նա էլ չի օգնում”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Մարինեն:
“Դիմում եմ Ռիտա Սարգսյանին, որ իմանա մեզ կօգնի: Չէ որ զինվորի մայր ենք …”,-հավելեց հուսահատ կինը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում;