ՀՅԴ-ն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանին
«Ինքս անձամբ չեմ հավակնում ու չեմ պատրաստվում որևէ կերպ մտնել կառավարության կազմ: Բայց մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Վերջինս հայտնեց, որ քանի որ Աղվան Վարդանյանը հեռացվել է խմբակցությունից, իհարկե նաև կուսակցությունից, նրա փոխարեն խմբակցության քարտուղար կլինի Արմենուհի Կյուրեղյանը:
«Աղվան Վարդանյանի հետ կապված էլ ինչ ասես ասացին, առաջին նախագահն էր նաև անդրադարձել, մի փոքր բաժակ ջրում փորձում են փոթորիկ փնտրել:
Ավան Վարդանյանն առաջնորդվել է իր սահմանադրական իրավունքով ու խղճով ու վայր է դրել մանդատը: Ոմանք «Դաշնակցության» ավանդույթներից ցնցումների մեջ են ընկնում, բայց այդ կուսկացությունը հենց այդ ավանդույթների շնորհիվ է պահպանվում»,-նշեց Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ առաջին նախագահը հայտարարել էր, թե հակասահամանդարկան է, որ մի քանի պատգամավոր վայր դրեց մանդատը, քանի որ նրանց ճնշել են դա անել:
Henaran.am-ի դիտարկմանը, թե լուրեր կային, որ Վարդանյանն ու Հրանտ Մարգարյանն են հակասություններ ունեցել, և նաև սա առիթ է հանդիսացել, որպեսզի Աղվան Վարդանյանին հեռացնեն կուսակցությունից, Ռուստամյանն արձագանքեց. «Տարբեր լուրեր շրջանառեցին: Հակասությունները «Դաշնակցությունում» անձերի մեջ չի կարող բերել որևէ անձի նկատմամբ հետապնդման, անձը չի կարող որևէ մեկի ճակատագիրը տնօրինել, մենք կոլեգիալ մարմին ենք, կոլեգիալ մարմինն է որոշում»: