15 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ակտիվիստները ՛՛սոլիդարության՛՛ կոչ են անում /վիդեո/

“Նաիրի” կինոթատրոնի մոտակայքից քիչ առաջ մեկնարկեց մի քանի հասարակական կազմակերպությունների եւ ՀԱԿ ակտիվիստների նախաձեռնած ակցիան: Ըստ կազմակերպիչների, ակցիան ոչ թե Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման մասին է, այլ “սոլիդարության” կոչ անելու միտում ունի:

Ակտիվիստները հիշեցրին, որ մի քանի օր առաջ հանրահավաքի իրազեկման ժամանակ բռնություն է գործադրվել ՀԱԿ ակտիվիստների, ինչպես նաեւ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ:

Այսպիսով, ուզում են ցույց տալ, որ եթե մարդիկ օրենքի շրջանակներում են գործում, չեն ոտնահարում որեւէ մեկի իրավունքը, ոստիկանությունն էլ չպիտի ոտնահարի իրենց իրավունքները ու բռնություններ կիրառի:

Նկատենք, որ ակտիվիստների մոտ հանրահավաքի իրազեկման թռուցիկներ կային:Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Մաշոտցի պողոտա:

Ըստ Վարդգես Գասպարիի, լրագրողի դեմ բռնություն իրականացված պետական պաշտոնյան պիտի պատժվի: “Այս դեպքը համարժեք է Ա1+-ի եթերից զրկելուն:Եթե ՀԱԿ երիտասարդներ են, ապա չի նշանակում, որ պետք է բռնության ենթարկվեն”,-ասաց նա երթի ժամանակ:

Մանրամասները՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ