18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երկրպագուները ”անառակ” են անվանել Իրինա Շեյքին և կրակայրիչ նետել Ռոնալդուի վրա/վիդեո/

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում ”Ատլետիկոյի” երկրպագուները վիրավորական արտահայտություններ են վանկարկել Մադրիդի ”Ռեալի” պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ նրա ընկերուհու՝ ռուս մոդել Իրինա Շեյկի հասցեին: Երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում վանկարկել են ”Penaldo”` նկատի ունենալով 11 մետրանոցներից ֆուտբոլիստի գոլեր հեղինակելը:

0-2 հաշվից հետո երկրպագուները վանկարկել են ”մահ”(”muerte”), ”պորտուգալացի, մարմնավաճառի որդի”(”Portughezul, ce fiu de c***a”), իսկ Շեյկին՝ ”անառակ” (”Irina este o c***a”): Հանդիպման ընթացքում երկրպագուները կրակայրիչ են նետել Ռոնալդուի կողմը, որը դիպել է նրա գլխին:

”Ատլետիկոն” տուգանվել է 3000 եվրոյով, իսկ ”Վիսենտե Կալդերոն” մարզադաշտը չի ընդունի հանդիսականներ առաջիկա 3 խաղերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ