14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մենք դեռ խոսակցություն կունենանք. Փաշինյանը` Աշոտյանին

”Արմեն Աշոտյանը այն մարդը չէ՛, ով կարող է դատել ինչի առիթ ունեմ եւ ինչի առիթ՝ ոչ: 

Բայց որպես ԱԺ պատգամավոր հավաստիացնում եմ՝ նա դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երեւանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական (հանրապետական) խուլիգանների որջ: 

Իսկ Մարտի 1-ի թեմայով մենք դեռ խոսակցություն կունենանք իր նախկին եւ ներկա բոսերի հետ”,-Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել էր.

”Ես ողջունում եմ օրինակ Նիկոլի մոտեցումը, որովհետև ինքը ունի նման առիթ նման բան անելու, ինչը օրինակ չունի Լևոն Զուրաբյանը՝ գիշերելու մարտի մեկի ողբերգական հրապարակում կամ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատկերացնում եք, եթե բոլորը այդ գիշերը Լևոնի նման դիմավորեին, մարդն` իր տանը”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ