«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ընտրությանը

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ընտրական» օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությունը որոշակի դրական քայլ է, ամեն դեպքում այն բացարձակապես թերի է: «Քաղաքական նոր իրավիճակի ամրագրումից հետո խորհրդարանն անդրադառնալու է Ընտրական օրենսգրքի լայն փոփոխությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ ելնելով սրանից՝ հիմա կողմ կքվեարկեն:
Նա նաև ասաց, որ ՍԴ անդամի թափուր տեղի թեկնածուի ընտրությանն իրենք չեն մասնակցելու. «Դատավորի թեկնածությունն առաջադրվել է իրավական ընթացակարգերի խախտմամբ»,-նշեց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ընդգծեց, որ այս փաթեթին դեմ են քվեարկում, քանի որ առաջին ընթերցման ժամանակ կողմ են եղել, սակայն ձեռքբերված պայմանավորվածությունը չի պահպանվել: Նա հայտնեց, որ «Ելքը» ևս չի մասնակցելու ՍԴ դատավորի ընտրությանը ընտրությանը:
Իսկ փաթեթն ընդունվեց 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ: