18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ կարող էր անել նախագահը

՛՛Մեզ վախեցնելու ինչ-որ ներքին գործընթաց է սկսվել, սա միգուցե կարելի է բացատրել նրանով, որ Վրաստանի օրինակը մեր աչքի առաջ է: Բայց Վրաստանը սխալներ արեց Հարավային Օսեթիայի հարցով, հիմա մենք օրինա՞կ վերցնենք Վրաստանն ու մտածնեք, որ ճիշտ են եղել՛՛,-այսօր կազմակերպված քննարկմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը: Ըստ նրա՝ իր այս մոտեցումը բացարձակ կապ չունի ռուսամետ լինելու, չլինելու հետ, ինքը հայամետ է:

Օսկանյանը նշեց, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության ուղղության մասին ունի իր մոտեցումները, սակայն Մաքսային միությանն անդամկցելու խնդիրն այն էր, որ այն գոյատևման որոշում էր, և նախագահն այդ որոշումը միայնակ էր կայացրել: ՛՛Արթնացանք ու իմացանք, մի հատ քննարկեինք, որոշեինք՝ ճիշտ է, սխալ է, մենք ուղղակի գնացինք ու հոսանքին տրվեցինք:

Մենք սեպտեմբերի երեքին կարող էինք այլ որոշում կայացանել ու լինել բարձրունքի վրա: Մենք բարձրունքի վրա չէինք ու մեզ կաշկանդված էինք զգում: Ուզում էինք հասնել այն հարաբերություններին, որ եղել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ժամանակ, սակայն արտաքին քաղաքականությունը շատ ժամանակ բան կողնորոշվում է ներսում՛՛,-ասաց Օսկանյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանում միակուսակցական համակարգն է  գործում,  կան շատ կուսակցություններ, սակայն իշխանության գալ նրանց չի թույլատրվում:

՛՛Մեր քաղաքական համակարգում հակակշիռների բացակայություն է, մենք մի կուսակցական համակարգ ենք, մյուսներն ազատ են, կարող են գոյություն ունենալ, բայց չենք կարող լինել իշխանություն: Նախագահի դիրքերը Մոսկվայում շատ ավելի ուժեղ կլիներ, եթե ինքը ներսում քաղաքական հակակշիռ ունենար, այնտեղ մանրևելու տեղ կունենար, կգար այստեղ ու խորհրդարանը կարող էր թույլ չտալ այս խոստումների իրականացումը՛՛,-եզրափակեց Օսկանյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ