Կան մարդիկ, ում կարող է վախեցնել Քոչարյանի՝ խաղի մեջ մտնելը. Լուսինե Բադալյան
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել:
Հաղորդավարուհին գրել է. «ՀՀ հպարտ քաղաքացիներ ջան!! Ժող ջան, ես հասկանում եմ , որ կան մարդիկ, ում կարող է վախեցնել Քոչարյանի՝ խաղի մեջ մտնելը , որովհետև բոլորն էլ գիտեն արդեն բոլորի գործելաոճը ։) բայց հիշեցնեմ, որ նույնիսկ եթե մի քանի հազարի հախից կարելի է գալ, ամբողջ ժողովրդին հո չե՞ն կարող ցեղասպանել ։) ինչի իրենց պես դեմքեր ե՞ն գահընկեց արվել՝ ժողովրդի հաստատակամության շնորհիվ ։) երեկվա վիճակն իրականում մեր օգտին ստացվեց 😉 այ հիմա է այն պահը, երբ մենք ունենք հնարավորություն վերջնականապես ազատագրվելու !
Այ հիմա արդեն մեզ պիտի միանան բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր մինչ այս պահը պասիվ էին , այ հիմա է այն պահը, երբ Սերժ Թանկյանն ու մնացած հայտնիները ցանկալի է, որ գան ։) մի վախեցեք ձեզ կառավարող հիմնական կետերից՝ սահմանի լարվածություն, միջազգային կոնֆլիկտ, մայդան,Արցախի հարց , Ռուսաստան թեմաներից , դրանք ձեզ զսպելու և շեղելու համար են միայն 😉 չտրվեք սադրանքների, խաղաղ, ժպիտով ու սիրով !!! Նոր միացողներին ջերմ ընդունեք, մի վիրավորեք, մեզ բոլորն են պետք 😉 իրենք էլ են մերը ! Մենք ենք տերը մեր երկրի, մենք էլ կլուծենք այդ հարցերը !!! Հիմա երգում ենք, պարում ենք ու այդպես ենք հաղթում 😉 ով հարբեց, վախեցավ, անհամություն արեց, հհկ ա»: