Սրա՞ համար էինք կռիվ տալիս, ժողովուրդ

Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստացավ ուղիղ եթերում հանրապետականների հետ շփվելու հնարավարություն (թեեւ մյուս խմբակցությունների հետ նախընտրեց հանդիպել փակ ձեւաչափով):
Ու այս ՀՀԿ-Փաշինյան հանդիպումն էլ ավելի խճճեց ներքաղաքական ճգնաժամը: «Մերժիր Սերժին» կարգախոսով սկսված, Սերժ Սարգսյանի հրաժարականի պատճառ դարձած շարժման առաջնորդը պարզվեց, որ հանրապետականի հետ որեւէ սկզբունքային տարաձայնություն չունի արտաքին քաղաքական, արցախյան, ներքաղաքական, տնտեսական ու այլ հարցերում:
«Հայաստանում հաստատել համերաշխության կառավարություն» թեզը, որ հնչեցնում է Նիկոլը, ընտիր թեզ է, որի հետ բոլորն են համաձայն առնվազն Սասնա ծռերից հետո: Միակ անհասկանալի խնդիրը մնում է այն, որ այդ կառավարությունը Նիկոլը պատկերացնում է միայն իր գլխավորությամբ, բայց առանց հանրապետականի հետ սկզբունքային տարաձայնությունների:
Սրա՞ համար էինք կռիվ տալիս, ժողովուրդ։
Լուսինա Սեւանյան Աբրահամյան