12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Պուտինը “զբաղված” պրծած է. Առավոտ

“Առավոտի” գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում  է, որ մի քանի տեղ կարդացել է. հեսա Սոչիի Օլիմպիական խաղերը կավարտվեն, եւ Պուտինը կզբաղվի Ուկրաինայով եւ Հայաստանով։

Ուկրաինայում հօգուտ Ռուսաստանի իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն “մարտի 1”-ի ոճով “սահմանադրական կարգը հաստատելով”, ինչին Յանուկովիչը կարող է եւ համաձայնություն չտալ, դժվար թե ցանկանա իր վրա նման խարան վերցնել։

Մնացած բոլոր դեպքերում Ուկրաինան կպահպանի իր ինքնիշխանությունը՝ անկախ նրանից, թե ինչ են ուզում կամ ինչ են պայմանավորվում այդ երկրի քաղաքական գործիչները։ Ուկրաինայի քաղաքացիներն ապացուցեցին, որ անկախ պետություն ունենալն իրենց համար կարեւոր է։

 Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար դա էական նշանակություն չունի։ Այդ մեծամասնությունը չի կարեւորում ոչ միայն անկախ, այլեւ պետությունն առհասարակ՝ պատմականորեն է այդպես դասավորվել։ Մեզ մոտ կարեւորում են, որ “թագավորն ու աղաները ժողովրդին լավ նայեն”։

Հենց այդ պատճառներով “Հայաստանով զբաղվելու” կարիքը մեր ռազմավարական գործընկերը չունի. “Զբաղված” պրծած է։ 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ