22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդդեմ միասեռականների` միասին են հայերն ու ֆրանսիացիները. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ “Համահայկական ծնողական կոմիտեի”, Դեմոկրատական կուսակցության, Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի, “Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման” եւ եւս 6 կազմակերպությունների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի նպատակը Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր երկրներում գենդերային հավասարության քողի ներքո միասեռականությանն աջակցելու վերաբերյալ ընդունված օրենքների ու օրինագծերի դեմ սկիզբ առած հասարակական շարժումներին սատարելն է: 
   
   Կազմակերպությունների ներկայացուցիչները կամ պարզապես գենդերի դեմ իրենց վրդովմունքն արտահայտելու ցանկություն ունեցող մարդիկ դեսպանատան առաջ էին հավաքվել` տարբեր հակամիասեռական, հակագենդերային եւ ավանդական ամուսնական հարաբերություններ քարոզող կարգախոսներով:

   2013թ. մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրեց միասեռ ամուսնություններն օրինականացնող ու միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման մասին օրենքը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Սահմանադրական խորհրդի կողմից: Այսպիսով Ֆրանսիան դարձավ 14-րդ երկիրը, որտեղ թույլատրված են միասեռ ամուսնությունները: 

   Ըստ Ֆրանսիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ օրինագծի ընդունումից մինչ օրս Ֆրանսիայում գրանցվել է ավելի քան 7 հազար միասեռ ամուսնություն:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ