25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմա ինչպե՞ս եք որոշելու. Հովհաննիսյանը Փաշինյանին հարցրեց քաղբանտարկյալներից

 «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ-ի խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ «քաղաքական բանտարկյալների» խնդրին, որը բարձրաձայնում է ընդդիմությունը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վկայակոչեց ԵԽ բանաձեւը, որտեղ ներկայացված չափանիշներով, նրա խոսքով, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Հիմա ինչպե՞ս եք որոշելու եւ ինչպե՞ս եք ազատ արձակելու, ընթացակարգը ո՞րն է», – հարցրեց Արփինե Հովհաննիսյանը:

Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք ունենանք հստակ չափանիշներ, գծենք շրջանակը եւ հարցին տանք ինստիտուցիոնալ լուծում: Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում եւ այդ մոտեցման միակ նպատակը հանրային համերաշխության ձեւավորումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արփինե Հովվհանիսյանի՝ Եվրախորհրդի բանաձեւին հղում կատարելուց հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ քաղաքական խնդիրներով հետապնդումների մեջ գտնվող անձանց մասով ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում եւ այս հարցի լուծումը, նրա խոսքով պետք է միտված լինի հանրային համերաշխության հաստատմանը:

«Այն, ինչ պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա օրենքների խստիվ պահպանմամբ: ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում, թե ինչպես կարող է ազատազրկման մեջ գտնվող մարդն ազատ արձակվել: Կդիտարկվի, գուցե առանձին դեպքերում մի գործիք կիրառվի, մեկ այլ դեպքում՝ այլ գործիք: Պետք է ոչ թե նեղ թիմային որոշումներ կայացվեն, այլ ՀԿ-ների փորձագիտական կարծիքները հաշվի առնվեն: Մեր գործողությունները պետք է ունենան նպատակ, դա հանրային համերաշխության հաստատումն է: Մենք չենք կարող գնալ լուծումների, որոնք կբերեն նոր պրոբլեմներ», – ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ