15 Մարտի, Saturday, 2025
KFC

Բաբլոյանի բլից հարցերը Փաշինյանին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԿ խմբակցության հետ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերջինիս մի քանի հարցեր տվեց, նախ նշեց՝ կարճ են հարցերը, ակնկալում է կարճ պատասխաններ:

«Դուք ունեի՞ք հավաքներ ազատ կամզմակերպելու հնարավորություն»,-հարցրեց նա: Փաշինյանը դրական պատասխան տվեց: Հաջորդ հարցն էր՝ ունեցել է խոսքի ազատություն, Փաշինյանը պատասխանեց, որ միշտ է ունեցել խոսքի ազատություն:

3-րդ հարցն էր՝ ժողովուրդն ունեցել և կարողացել է ազատ կամարտահայտվել, Փաշինյանը կրկին դրական պատասխանեց՝ նշելով, որ ժողովուրդը միշտ էլ ունեցել է դրա իրավունքը:

 

Բաբլոյանը հարցրեց՝ այս ամենը ժողովրդավարութան դրսևորում է, թե ոչ, Փաշինյանն արձագանքեց, որ այո, բայց չի հասկանում, թե ինչի համար են այս հարցերը: Բաբլոյանը շարունակեց, թե այդ ժողովրդավարությունը 2008 թվականից հետո է առաջացել, ինչի հետ Փաշինյանը չհամաձայնեց: 

«Ինձ ԱԱԾ և ոստիկանության օպերատիվ խումբը առևանգել ու տարել է անհայտ ուղղությամբ, ինչի՞ եք այդ հարցերը տալիս, ՀՀ քաղաքացին վեր է կացել  ու նվաճել, եթե մտածում եք, որ որևէ մեկին պետք է շնորհակալություն հայտնենք, կարող եմ քաղաքավարությունից ելնելով հայտնել, բայց  դա ՀՀ քաղաքացիների ձեռքբերումն է»,-ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ