25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆարմանյանը հետաքրքրվեց Փաշինյանից՝ անելու է պատգամավոր ժամանակ եղած հայտարարությունները ՀԱՊԿ-ում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը խմբակցության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացը կասեցնելու հայտարարության ժամանակ Փաշինյանը տարակուսանք էր հայտնել, թե ի վերջո ինչի համար է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

Սամվել Ֆարմանյանը մասնավորապես խնդրեց բացատրել հանրությանը, թե ինչ փաստարկների հիման վրա է այդպես մտածում, և վարչապետ ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ է բարձրաձայնել ՀԱՊԿ անվտանգության խորհրդում այդ հարցերը, փորձելո՞ւ է պարզել, որ եթե օրինակ Մովսես գյուղի նկատմամբ Ադրբեջանը որոշի կրակել, ի՞նչ քայլեր են լինելու ՀԱՊԿ-ի կողմից:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը հիշեցրեց նաև Փաշինյանի խոսքերը Բելառուսի և Ղազախստանի՝ Ադրբեջանի հետ մտերիմ հարաբերությունների և այն դիտարկման մասին, թե դեռ նաև պետք է պարզել՝ Ռուսաստանը մե՞ր ռազմավարական, դաշնակցային գործընկեր է, թե՞ Ադրբեջանի:

  «Եթե նկատել եք, մեր շարժման ընթացքում արտաքին քաղաքականությանը շատ անդրադարձներ չեն եղել, մենք ընդգծել ենք, որ մեր շարժման հիմում որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա: Իսկ որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են, իրողություններ են, և դրա հետ պետք է հաշվի նստենք»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ շատ հստակ է, որ ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային հարաբերությունների ճշգրտումը ռազմական անվտանգության ոլորտում: 

«Ոչ միայն ռազմաքաղաքական ոլորտում, այլև ռազմական անվտանգության ոլորտում, և կարծում եմ, որ կան հարցեր, որ մեր հանրության համար բաց են, կարծում եմ՝ Ղազախստանի հանրության, Ռուսաստանի հանրության համար էլ բաց են: Կարծում եմ, որ փոխադարձաբար պարտավորվածությունները պետք է արձանագրենք»,- ասաց նա:

Սամվել Ֆարմանյանը նորից ճշգրտեց՝ որպես վարչապետ, ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում Նիկոլ Փաշինյանը պատրաստվու՞մ է բարձրաձայնել այն հարցերը, որոնք ժամանակին, որպես ընդդիմադիր պատգամավոր էր բարձրացնում ԱԺ-ի ամբիոնից:

«Կարծում եմ, որ առաջիկա նիստը կունենա իր օրակարգը, մենք կպարզենք՝ արդյո՞ք կարող ենք մեր հարցերն էլ քննարկել: Մենք խնդիր չենք դնում ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, բայց մենք ասում ենք, որ կան խնդիրներ, և մեր մոտեցումն այն է, որ այդ հարցը պետք է քննարկենք, բարձրացնենք գործընկերության մթնոլորտում, ոչ թե կոնֆլիկտների գնալու համար, այլ կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ