15 Մարտի, Saturday, 2025
KFC

Կարեն Բեքարյանը հորդորեց Փաշինյանին վարչապետ ընտրվելիս արագ ներգրավվել բանակցային գործընթացում

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը հետաքրքրվեց՝ որքան ժամանակ կպահանջի, որ նա ընդգրկվի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մեջ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, բանակցությունները պետք է տեղավորվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: 

«Կարծում եմ, որ հարցին պետք է տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում: Մեթոդաբանությունն էլ պետք է լինի ինստիտուցիոնալ: Կան համապատասխան ինստիտուտներ, որոնք պետք է հոգ տանեն, որ վարչապետ ընտրվելուց հետո ես տիրապետեմ ինֆորմացիային»,- ասաց Ն. Փաշինյանը:

Խոսելով հակամարտությունից՝ պատգամավորն ասաց, որ այն հռետորաբանությունը, որը օգտագործվում է Ադրբեջանի ներկայիս իշխանությունների կողմից, մթնոլորտ չի ստեղծում հակամարտության կարգավորման համար:

«Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: Դժվար է բանակցել մեկի հետ, ով ժամանակ առ ժամանակ սպառնում է ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ: Վերջին «գլուխգործոցը» Երևանի նկատմամբ նկրտումներն էին: Միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ նման պայմաններում խոսել կարգավորման մասին՝ ռեալ չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ազգային զարթոնքը, որը տեղի ունեցավ, կուժեղացնի Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում:

Կարեն Բեքարյանը հորդորեց Փաշինյանին վարչապետ ընտրվելիս արագ ներգրավվել բանակցային գործընթացում: «Երբ լիարժեք լինեք պրոցեսի մեջ, միգուցե կարիք կլինի նաև փակ ձևաչափով քննարկումներ անել»,- առաջարկեց Կարեն Բեքարյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ