25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չհամոզեցիք. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ազգային ժողովում ՀՀԿխմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ գաղտնիք չէ, որ «Ելքը» քննադատել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը, երբեմն շատ խիստ, հատկապես ԵԱՏՄ անդամակցության համար: Շարմազանովը հիշեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունը նաև նախաձեռնել էր օրենսդրական գործընթաց՝ դուրս գալ ԵՏՄ-ից՝ համարելով, որ այն ՀՀ թիվ մեկ սխալներից է, սակայն նա նկատեց, որ վերջին օրերն Փաշինյանը հայտարարում է, որ ԵՏՄ-ից դուրս չի գալու ՀՀ-ն իր վարչապետ ընտրվելու դեպքում:

«Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածներն ընդունենք, որ ասում էր, որ պետք է դուրս գա, թե վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որ ասում է, թե պետք չէ դուրս գալ»,-հարցրեց Շարմազանովը, ապա շարունակեց. «Հնարավո՞ր է, որ վարչապետ ընտրվելու դեպքում սա միակ հարցը չլինի, որտեղ 180 աստիճանով կտարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ինքն էլ դեմ է քվեարկել ԵՏՄ անդամակցությանը, ինչը նշանակում է, որ դեմ է եղել այդ անդամակցությանը, սակայն ամեն դեպքում ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, և լինելով պետական գործիչներ՝ պետք է հաշվի նստել իրողությունների ու փաստերի հետ: Նա հավելեց, որ պետական գործիչներն ու իշխանություններն ընդհանրապես պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ երկրի ազգային շահերով, ինչ վերաբերում է  ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությանը, նա նկատեց. «Երբ ընդդիմության ներկայացուցիչ ես, հնարավորություն չունես խնդիրները, որ օրինական կան ԵՏՄ-ում, քննարկել ուղիղ, տվյալ դեպքում ընտրվում է գործիքակազմ, երբ իշխանության ներակայացուցիչ ես, հնարավորություն կա այդ բոլոր հարցերն ըստ առաջնահերթության դասակարգել»,-ասաց վարչապետի թեկնածուն:

«Չհամոզեցիք»,-եղավ Շարմազանովի արձագանքը: «Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը պետք է պակաս պատասխանատու լինի, քան ընդդիմության, որ միայն իշխանությունը չպիտի առաջնորդվի պետական շահերով: Շատ լավ ապացուցեիք, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխում էր պետական շահերից, և ԵՏՄ-ն սպասարկում է մեր ազգային շահը, որի համար շնորհակալ եմ»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Փաշինյանն արձագանքեց, որ շատ են բախվել իրադրությունների, երբ պետական գործիչները իրողությունների հետ հաշվի չեն նստել, ու սա բերել է որոշակի ցնցումների

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ