13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչ են քննարկել Փաշինյանն ու «Ծառուկյան» դաշինքը. մանրամասներ (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց «Ելք» դաշինքի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ու «Ծառուկյան» դաշինքի հանդիպումը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2 օր առաջ արդեն իսկ դաշինքի ղեկավարը հայտարարել է, որ իրենք ընտրելու են ժողովրդի թեկնածուին՝ ի դեմս Փաշինյանի: Ըստ նրա՝ քննարկվել են մի շարք հարցեր, որոշվել է այնպես անել, որ Հայաստանը դրվի ռելսերի վրա:

Հարցին, թե քննարկվել են արտահերթ ընտրությունները, Փաշինյանն արձագանքեց, որ պարզ է, որ դա անհրաժեշտություն է այս պահին, իսկ ժամկետների հետ կապված կգան համաձայնության: «Մենք բոլոր հարցերի շուրջ ունեցանք ընդհանուր ըմբռնում»,-նկատեց նա:

 «Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումից հետո խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ներքին աշխատանքային բովանդակություն ունեցող հարցեր են քննարկել, ինչի հետ կապված փուլային կներկայացնեն: «Խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման, վստահաբար բոլորիդ տեղեկացնում եմ»,-ասաց նա և նշեց, որ լավ հասկանում են, որ կողմ քվեարկողների քանակի հետ կապված հարց կա: «Առհասարակ «Ծառուկյան» խմբակցությունը մասնակցելու է 31 հոգով և միասնական»,-ասաց նա: Իսկ թե Գագիկ Ծառուկյանը կգա մասնակցելու նիստին, թե ոչ, Էնֆիաջյանն ասաց, որ «Ծառուկյանի» որոշումն այստեղ է:

https://www.youtube.com/watch?v=yOaTLWALbRE&feature=youtu.be

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ