13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ես լիարժեք սատարում եմ ԼՂՀ իշխանություններին. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, որ այս շարժման արդյունքում ժողովրդի հոգին բարձրանում է, նաև բանակի մարտունակությունը: «Ես լիարժեք սատարում եմ ԼՂՀ իշխանություններին: Ես իմ դիրքորոշումն այդ թեմայի շուրջ բազմիցս եմ հայտարարել, և դա չի փոխվել: Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է, նրանց կողմից հայտարարվում է նույնիսկ, թե Երևանը ադրբեջանական տարածք է և իրենք դա վերադարձնելու են»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ մեր հիմնական խնդիրն է լինելու հետևողականորեն ուժեղացնել մեր բանակը, բանակի մարտունակությունն ու ոգին: «Դա է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու ճանապարհը, բանակցությունների շարունակման համար: ԵԱՀԿ Մինսկի համանախագհ երկրները պետք է նպաստեն, որպեսզի Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ ռետորիկային և վերադառնա կառուղցողական խոսակցության շուրջ»,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ