20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

15-ամյա օլիմպիական չեմպիոնն այլեւս չի գիշերի ավտոմեքենայում/վիդեո/

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանը ներկայացնող 15-ամյա գեղասահորդուհի Յուլիա Լիպնիցկայան ոսկե մեդալ էր բերել Ռուսաստանի հավաքականին գեղասահքի մրցումներում: Մարզուհին առաջիկայում կստանա բնակարան Մոսկվայում: Սպասվում է, որ նման նվեր կտրամադրի Ռուսաստանի կառավարությունը: ”Դա դեռ գաղտնիք է, սակայն ամեն ինչ դրան է տանում: Այդ մասին արդեն առաջին խոսակցությունները եղել են”,-հայտնել է ”Самбо-70” կենտրոնի տնօրեն Ռենատ Լայշեւը: Այդ կենտրոնում էլ մարզվում է Յուլիան:

Հայտնի է, որ իր կարիերայի սկզբում Եկատերինբուրգից Մոսկվա ժամանելուց հետո 15-ամյա գեղասահորդուհին որոշ ժամանակ իր մոր հետ գիշերել է ավտոմեքենայի մեջ սեփական տանիքի բացակայության պատճառով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ