18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Քաղաքական պրովոկացիա”

”Դրանք քաղաքական ընդդիմադիր ուժեր են, բնականաբար, իրենց ակցիաներն են իրականացնում, ընդդիմադիր կեցվածքը ցանկանում են ավելի ամրապնդեն հասարակության մեջ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի նախաձեռնության մասին` անվստահություն հայտնել կառավարությանը:

Հարցին, թե ՀՀԿ-ը նորմալ է վերաբերում այդ նախաձեռնությանը, Սահակյանը պատասխանեց. ”Նորմալ կամ ոչ նորմալ վերաբերելու խնդիր չունենք: Պարզապես խորհուրդ կտայի, որ ընդդիմությունը կարողանար, ինչ քաղաքական կապիտալ որ այսօր հասարակության մեջ ունի, այդ չափով որոշակիորեն ակցիաներ կատարեր”:

Գալուստ Սահակյանը վստահ է, որ այս ուժերի ցանկացածը մեկն է: ”Միտքն այն է, որ ամբիոնը զբաղեցնեն, խոսեն, ասեն` հասարակությանը մասնակից դարձնելու համար, հերթական քաղաքական պրովոկացիան է”:

Հիշեցնենք, այսօր ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը ու ”Ժառանգությունը” նիստ էին հրավիրել, որտեղ ներկայացրել են կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծերը, առաջիկայում դրանք կքննարկվեն, և հավանաբար առաջիկա քառօրյայում այս հարցը կդրվի: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ