18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են ոչ իշխանական 4 ուժերը ձգձգում իմպիչմենթի հարցը /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը քննարկում են կառավարության իմպիչմենթի հարցը: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին փոխանցեց, որ հանդիպումը ՛՛շատ արդյունավետ էր՛՛:

՛՛Մենք պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն բերի իր նախագիծը, թե ինչպես է պատկերացնում և ինչ նախագծով պետք է ներկայանանք: Այսօր դրանք միանգամից չէին կարող քննարկվել, որոշակի վերաբերմունք արտահայտեցինք այդ նախագծերի նկատմամբ՛՛: Այժմ այդ նախագծերը կներկայացվեն խմբակցություններին, կուսակցություններին, առաջիկայում ևս մեկ աշխատանքային հանդիպում կլինի ու այդ ժամանակ վերջնական որոշում կկայացվի:

՛՛Չորս ուժերի մոտ էլ կար նընդգծված կեցվածք, ցանկություն կար, որ մենք կարողանանք միասին, այս ձևաչափով ունենանք միասնական փաստաթուղթ, օրակարգ՛՛,-շեշտեց պատգամավորը:

Ըննդիմադիր ուժերի մյուս հանդիպումն այս հարցի շուրջ կլինի առաջիկա երկու օրում:

Մանրամասներ Հակոբյանը չցանկացավ ներկայացնել՝ նշելով, որ որևէ միամիտ խոսք և այլն հնարավորություն է տալիս այս համախմբման դեմ եղած ուժերին հակաքարոզարշավ ծավալել:

Ինչպես կմեկնաբանի այն, որ իշխանությունները մատնանշում են, թե այս նախաձեռնության նպատակը միայն վարչապետի աթոռն է, Henaran.am-ի հարցին, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.

՛՛Շատ բնական է, որ իշխանությունը պետք է փորձի ինչ-որ սադրիչ մեկնաբանություններ տալ: Դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, բայց կարծեմ այս ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին, գոնե մեր անունից կարող եմ խոսել, որ ամբողջական իշխանափոխության հարցն օրհասական է, անհրաժեշտ է, որովհետև այն համակարգը, որը ձևավորված է, այդ համակարգում անհատը գրեթե ոչինչ չի որոշում:

Նրանք, ովքեր ասում են, որ միայն վարչապետի դեմ է ուղղված, ես չեմ կիսում այդ կարծիքը, չեմ կարծում, որ այդ նույն մարդիկ չեն լսել մեր ելույթները՝ ամբիոնից, կամ հարցազրույցներ, ստատուսները, որ գրում ենք, իրականությանը չի համապատասխանում՛՛:

Դիտարկմանը, թե հետաձգելու պատճառն արդյոք ԲՀԿ-ի համագումարն է, ասաց. ՛՛Ոչ, որևէ համագումարի, որևէ բանի հետ կապ չունի՛՛:   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ