18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օլիգարխների որդիները բանակում էլ համը կհանեն /վիդեո/

“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը անդրադառնալով “Զինապարտության մասին” ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների նախագծին՝ մասնավորապես ասաց, որ 18 տարեկան ցանկացած առողջ զինապարտ պետք է ծառայի ու վերացնեն տարկետման իրավունքը:

“Լրագրողները պետք է գնան սահման, զորամասեր, տեսնեն ինչպես է ծառայում այս կամ այն պաշտոնյայի որդին եւ այդպես բանակը կլավանա, հավատացեք ինձ”,-ասաց Բլեյանը: ՀՀ  կրթության եւ գիտության նախարարության  արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը թերեւս համաձայնեց Բլեյանի հետ, սակայն պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը այլ տեսակետ ունի:

“Ես չէի ցանկանա, որ օլիգարխների զավակները ծառայեին բանակում, քանի որ նրանք այնտեղ էլ համը կհանեին եւ խտրականություն կառաջացնեին՛՛ …

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ