25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը ներդրողների կողմից դրական է ընկալվել. Վ. Արամյան

«Իմ խորին հարգանքը մեր հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արել է, ասել է, որ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների, այդ պատճառով էլ չեն կայացել: Ավելին ես չեմ կարող հայտարարություն անել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու բանակցությունները չկայացան Նիկոլ Փաշինյանի ու Կարեն Կարապետյանի միջև:

Ինչ վերաբերում է լուրերին, թե բանակցությունները չկայացան, քանի որ ռուսատանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է ցանկանում, որ Կարապետյանը լինի վարչապետ, նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ծնվում են տարբեր տեսակի վարկածներ: «Մենք պետք է ցանկացած տեղեկատվության շատ զգույշ վերաբերենք, դրանք շատ վտանգավոր են, քանի որ ազգաբնակչության մեջ կարող են շփոթ առաջացնել, ինչը շատ վատ է, դա նշանակում է, որ չկա կարգապահական վարկանիշ»,-նկատեց նա:

Վարդան Արամյանն ընդգծեց, որ լավագույն լուծումը կառուցողական երկխոսության մեջ է: «Եթե ուզում ենք իրավական պետություն ստեղծել, պետք է ձեռքներս դնենք օրենքի վրա ու այդպես առաջ տանենք, եթե մեկ անգամ օրենքի խախտում լինի»,-նշեց նա:

Վարդան Արամյանը նաև հավելեց, որ տեղեկություն չունի, թե երկրում մտադրություն կար արտակարգ դրություն հայտարարել: Նա հավելեց, որ  Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը ներդրողների կողմից դրական է ընկալվել, այսինքն ընկալվել է, որ ՀՀ-ն գնում է այնպիսի ճանապարհով, որ կառուցողական է, որը չեղավ օրինակ՝ Ուկրաինայի դեպքում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ