13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Avtodoria» ընկերության զարգացման և վաճառքի տնօրեններին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց «Avtodoria» ընկերության զարգացման տնօրեն Մաքսիմ Նեչեուխինին և վաճառքի տնօրեն Միխայիլ Ժադովին։

Կարճ տեսահոլովակի միջոցով նրանք ներկայացրին իրենց գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները, որը խելացի տրանսպորտային համակարգի գործուն մոդել է։

Համակարգը միտված է ճանապարհային երթևեկության  անվտանգության բարձրացմանը: Այն հնարավորություն ունի ոչ միայն կազմակերպելու, ուղղորդելու երթևեկությունը, վերահսկելու տրանսպորտային հոսքերը, այլև վերլուծելու տրանսպորտային իրավիճակները:

Նշվեց, որ համակարգը ներդրվել է մի շարք երկրներում և ակնհայտ է, որ դրա կիրառմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ նվազում է արձանագրվում։ Ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցին ներկայացվող համակարգի առավել արդյունավետ կիրառությունը հատկապես թունելներում և առաջարկեցին այն փորձարկել Հայաստանի ավտոճանապարհներից մեկում։

Վահան Մարտիրոսյանը մի շարք դիտարկումներից հետո առաջարկեց պիլոտային ծրագիր իրականացնել Երևան-Դիլիջան ճանապարհահատվածում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության համապատասխան ոլորտի մասնագետների հետ տեղում ուսումնասիրություններ իրականացնել, որից հետո քննարկել հնարավոր համագործակցության մանրամասները։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ