01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Կոռեկտ արտահայտվիր, Նիկո՛լ՛՛

՛՛Մենք այնտեղ շփվեցինք եվրոպական քաղաքականության մեջ դերակատարում ունեցողների հետ: Իմ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում հաստատված է գաղջ մթնոլորտ, ԵՄ-ում ՀՀ-ը ավելի ու ավելի պակաս են ընկալում որպես անկախ ու ինքնիշխան պետություն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 14-րդ նիստում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ չի ընդունվել համատեղ հայտարարություն:

Փաշինյանը նշեց, որ ներկա փուլում ՀՀ-ը Մաքսային միության հետ հարաբերությունները զարգացնում է ԵՄ-ի հետ հարաբերությունների հաշվին. ՛՛Որքանով զարգանում են հարաբերությունները Մաքսային միության հետ, այնքան փչանում են հարաբերությունները ԵՄ-ի հետ՛՛:

Նշենք, որ ըստ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանի՝ ԼՂՀ-ի հետ կապված ՀՀ ԱԺ-ի ու ԵԽ-ի համատեղ փաստաթուղթը չէր կարող ընդունվել տարբեր մոտեցումների պատճառով:

Ըստ Փաշինյանի՝ Ֆարմանյանի այս մոտեցումն ուղղորդվել է Երևանից: ՛՛Հայկական կողմը, Երևանը, գործող իշխանությունը չի ցանկացել ընդունել փաստաթուղթը, որպեսզի ՌԴ-ին բացատրելու անհրաժետություն չլինի, իսկ ԵՄ-ն էլ ի չիք դարձնի հայկական պատվիրակության այն հայտարարությունը, որ մենք կարողանում ենք հայտարարություն ընդունել, բայց Ադրբեջանը չի կարողանում: Ես կողմ էի, որ բանակցեինք ու ընդունեինք հայտարարություն՝ որպես պատվիրակություն՛՛,-նշեց Փաշինյանը:

Պատգամավորը հորդորեց պատվիրակության անդամներին չհայտարարել, թե այնտեղ Ղարաբաղը ցանկանում էին վերցնել, իսկ իրենք դա թույլ չտվեցին: ՛՛Պետք չէ գալ ու ասել, որ Եվրոպային էին տալիս Ղարաբաղը, մենք էլ Մատրոսովի նման դոշներս դեմ էինք դրել ու պայքարում էինք՛՛: Այդ պահին Փաշինյանին ընդհատեց Սամվել Ֆարմաննյանը` ՛՛Նիկոլ, կոռեկտ արտահայտվիր՛՛:

՛՛Վայ Ձեզնից մեջբերում արեցի՞,-արձագանքեց Փաշինյանը,-Հայաստանի գործող իշխանությունը ձախողել է, որ Արևմուտքում ԼՂՀ-ի հարցը չեն ընդունում այնպես, ինչպես որ կա՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ