23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ախպեր՝ խի՞ … “

Ճանապարհային ոստիանությունում վերջերս անցկացրած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդակցությունը դեռ արդյունք չի տվել: Ճանապարհային ոստիկանները շարունակում են անհարկի կանգնեցնել ոչ մի խախտում չարած ավտոմեքենաների վարորդներին:

“Կանգնեցնում են, ասում ես ախպեր՝ խի՞. ասում ա ռեյդ ա… այ ցավդ տանեմ, ռեյդը միայն ինձ համար է՞… հետո, թե ախպեր մի 5 հազարանոց տուր գնա”,-պատմեց վարորդներից մեկը: Իսկ երբ մանր չեն ունենում, ճանապարհային ոստիկաններն են մանրում:

Էն օրը 20 հազարանոց տվի, մանրը բերեց սաղ 5 հազարանոցներ, ասեց` ախպեր մի քիչ վերեւ մարդ կա, էլի կանգնեցնելու ա”,-պատմեց Henaran.am-ի զրուցակիցը:

Վերջինս նյարդայանցած պատմում էր. “Չեմ ասում, որ գրեք, ուղղակի պատմում եմ, տաքսով ման գամ ավելի քիչ փող կծախսեմ”,-ասաց: Մեր զրուցկացի համաձայնությամբ՝ նյութը հրապարակում ենք:

Նա, չնայած չցանկացավ, նշվի իր անունը, զբաղմունքը, սակայն պատրաստ է անձամբ հանդիպել ոստիկանապետին կամ որեւէ բարձրաստիճան սպայի եւ առավել մանրամասներ ներկայացնել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ