06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ­-ն առաջարկ կստանա` առավել շահավետ պայմաններով

”ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո, երբ պարզ դարձավ, որ պրոցեսներն այդքան էլ նախընտրելի ճանապարհով չեն ընթանում, Եվրամիությունում ակտիվ քննարկման մեջ դրվեցին Արևելյան գործընկերության ծրագրում նոր մոտեցումների, փոփոխությունների հարցը:

Եթե նույնիսկ Վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքը տապալում չհամարենք, ապա, այնուամենայնիվ, պետք է խոստովանենք, որ գրանցված արդյունքը առնվազն հիասթափության հանգեցրեց:

Ստեղծված իրավիճակում, գործելու առանձնապես շատ տաբերակ ԵՄ­-ն չուներ. անհրաժեշտություն առաջացավ մշակել, վերամշակել նոր մարտավարություն, որը հնարավորություն կտար, առկա իրողությունների պայմաններում առաջ շարժվել:

Հասկանալի է, որ գործընթացում առաջընթաց գրանցելը կամ նվազագույնը փակուղում չհայտնվելն առաջին հերթին բխում է ԵՄ շահերից և չնայած այն հանգամանքին, որ դեռևս պաշտոնապես լրամշակված փաստաթղթի մասին հստակ տեղեկատվություն չկա, սակայն առաջիկայում անշուշտ Արևելյան գործընկերության երկրները, այդ թվում` Հայաստանը համագործակցության նոր առաջարկ կստանան` առավել շահավետ պայմաններով:

Այս գործընթացում, բնականաբար, մեզ համար առավել կարևոր է ծրագրի Հայաստանին վերաբերող հատվածը: Արևելյան գործընկերության անդամ երկրներներից Հայաստանը միակն է, որ ոչ միայն հայտարարել է Մաքսային միության միանալու մասին, այլև գտնվում է անդամակցության բավականին ակտիվ փուլում:

Հայտնի է, որ Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ Հայաստանին հետ քննարկվող փաստաթուղթը` ԵՄ ասոցացման ու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը բաղկացած էր երկու բաղադրիչից` քաղաքական և տնտեսական, որի շուրջ բանակցությունները, ի դեպ, ավարտվել էին դեռևս 2013 թվականի ամառը:

ՄՄ-­ին անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերյան հայտարարությունից հետո` հաշվի առնելով համաձայնագրի տնտեսական բլոկի ու ՄՄ միջև առկա ակնհայտ հակասությունները, Հայաստանն առաջարկեց նախաստորագրել համաձայնագրի միայն քաղաքական բլոկը, սակայն ԵՄ-­ն պատասխանեց, որ քաղաքական ու տնտեսական բլոկերը փոխկապակցված են ու անհնարին է դրանցից միայն մեկի նախաստորագրումը:

Արդեն իսկ հայտնի է, որ 2015 թվականի հունվարից Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու, ամենայն հավանականությամբ, Հայաստանը, որպես հիմնադիր անդամներ, համագործակցությունը շարունակելու են Եվրասիական տնտեսական միության տիրույթում: Սա նշանակում է, որ միության անդամ երկրները, տնտեսական հարցերում, իրականացնելու են կոորդինացված քաղաքականություն: Իսկ սա ենթադրում է, որ տնտեսական խորը համագործակցության դեպքում, Հայաստանը պետք է իր քայլերը համաձայնեցնի միության անդամ երկրների հետ, ինչը ՀՀ­-ԵՄ տնտեսական խորը համագործակցությունը բաղադրիչի ապագան դարձնում է առավել մշուշոտ:

Եթե ԵՄ-ն իսկապես միտք ունի այս ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցություն ծավալել նաև Հայաստանի հետ, ապա կա’մ պետք է ընդլայնի համաձայնագիրը` ներառելով նաև համագործակցության այլ ոլորտներ, կա’մ բանակցված համաձայնագրից դուրս բերի տնտեսական բաղադրիչը, համագործակցությունը շարունակելով միայն քաղաքական բաղադրիչի մասով` թեկուզև այդ բաղադրիչի լրամշակված տարբերակով”,-Facebook-յան հանրագրում գրել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ