20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է

Սիրելի’ հայրենակիցներ,

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում երկրում ընթացող զարգացումների առնչությամբ: Նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների մասնակից-ներդրողների մոտ մեր տնտեսության ապագա զարգացումների ընկալումների վրա: 
Ինչպես հայտնի է, վերջերս «Fitch» և «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը և հարկաբյուջետային կարգապահության բարելավումը, որոնց հիման վրա մեր երկրի տնտեսական հեռանկարները կայունից փոխվել են դրականի: Ուստի շատ կարևոր ենք համարում, որ բոլոր զարգացումներն ընթանան հանրային քաղաքական երկխոսության, կառուցողական քննարկումների և փոխադարձ համաձայնության համատեքստում: Շուկաները սիրում են քաղաքական կայունություն, հավասարակշռություն և ցածր ռիսկեր: Ցանկացած տևական հուզում, բնականաբար, չի կարող չազդել երկրի արժութային պարտատոմսերի վարկանիշի վրա, բարձրացնելով վերջինիս տոկոսադրույքները, ինչն էապես կդժվարացնի պետական բյուջեի պակասուրդը արտաքին էժան միջոցներով ֆինանսավորելու հնարավորությունները:

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ