27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրաժարվել հավաքական ինքնասպանությունից. հարկավոր է բռնել Աստծո ճանապարհը

Չեմ կարող այսօր չմտածել այն ԻՆՔՆԱ-ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մասին, որ հայ մարդիկ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործում են իրենք իրենց դեմ։ Որոշ պաշտոնական տվյալների համաձայն (իսկ պաշտոնական տվյալները, ինչպես բոլորը գիտեն, միշտ շատ ցածր են իրական թվերի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում ԱՄԵՆ ՏԱՐԻ կատարվում է 120.000 աբորտ (երևակայեցեք որքան է կատարվում Սփյուռքում, եթե հաշվի առնենք, որ Սփյուռքի հայերի թիվը մոտ 3 անգամ ավելի է, քան ՀՀ բնակչությանը)։ Այսինքն, յուրաքանչյուր տարի հայերն իրենք իրենց ձեռքով կոտորում, սպանում, ոչնչացնում ու բնաջնջում են 500.000-ից ավելի հայ անմեղ երեխաների, մերժելով Աստծո թանկարժեք պարգևը, որ տրվում է իրենց. Կյանքը։

Մոտ 70 տարի է, ինչ աբորտի ոճիրը օրինականացված է Հայաստանում։ Եթե հայերը սիրտ ու հոգի ունենային և իրենք իրենց ձեռքով չկոտորեին իրենց զավակներին, այսօր հայ ժողովուրդը երկրագնդի վրա առնվազն 45.000.000 մարդ կլիներ։

Օտար երկրների նախագահների բերանից հնչած «Ցեղասպանություն» բառով չէ, որ մի ազգ կարող է գոյատևել և կրկին ոտքի կանգնել (թեև դա էլ իր տեղն ու կարևորությունն ունի, անշուշտ)։ Աստված ՄԻԱՅՆ ՄԻ ՄԻՋՈՑ է տվել մարդկանց՝ գոյատևման համար. ՈՐԴԵԾՆՈՒԹՅՈՒՆԸ։
Հրաժարվել է պետք հավաքական ինքնասպանությունից։ Հարկավոր է բռնել Աստծո ճանապարհը, որ Կյանքի ճանապարհն է, որովհետև «Կյանքը լույս է մարդկանց համար» (Հովհաննեսի Ավետարան 1, 4)։

Տեր Մաշտոց Ղազարեան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ