07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Շառից հեռո՞ւ

Փետրվարի 15-ին տեղի կունենա ԲՀԿ համագումարը: Այն ըստ որոշ վերլուծաբանների՝ քաղաքական դաշտում որեւէ էական փոփոխություն չի բերի. հերթական համագումար կլինի, հերթապահ բհկ-ական բառապաշարով եւ ելույթներով: Կարեւորն արդեն կուսակցության նախագահն ասել է՝ ընդդիմություն չեն կարող դառնալ:

Համագումարն արտասովոր կարող է դառնալ այլ առումով: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ համագումարը կարող է փակ լինել լուսաբանման համար: Ինչ է թաքցնում ԲՀԿ-ն ԶԼՄ-ներից՝ գաղտնիության նման դրվածք որդեգրելով, ժամանակը ցույց կտա: Գուցե ՛՛շառից, փորձանքից՛՛ հեռու կարծրատիպը աշխատի: 

Առայժմ Henaran.am-ը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԶԼՄ-ների համար բաց է լինելու համագումարը: ”Երբ կայացվի որոշում, դրա մասին ձեզ կտեղեկացնենք”,-ասաց խոսնակը: 

Հավելենք, 2012-ին ԲՀԿ նախորդ համագումարին լրատվամիջոցների մուտքն ազատ էր: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ