Փաշինյանը դիմում է Վլադիմիր Գասպարյանին, Վիգեն Սարգսյանին ու ԱԱԾ պետին
«Ամեն ինչ վկայում է նրա մասին, որ Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, իր իմացած Հայաստանն այլևս գոյություն չունի»,-այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա դիմեց ոստիկանության պետին, ԱԱԾ պետին ու ՊՆ-ին, որ բացատրեն վարչապետ Սարգսյանին, որ Հայաստանում իշխանությունն արդեն փոխվել է, որ ժողովուրդն իշխանությունն արդեն իր ձեռքում է վերցրել: «Իմ ձերբակալությամբ հարց չի լուծվելու, իրավիճակն ավելի է սրվելու, և այն երաշխիքները, որ իմ ներկայությամբ այստեղ գոյություն ունեն, իմ բացակայությամբ այլևս գոյություն չեն ունենալու»,-ասաց նա:
Վերջինս հավելեց, որ «բանդաներն» են սկսել գործել՝ ջարդելով այն մեքենաները, որոնք միացել են «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» ակցիային: «Բայց ինչ լինում է, ժեշտին լինի: Այստեղ մեր քաղաքի դզող-փչողներից էին եկել, ովքեր ասում էին՝ մենք այս մեքենաներն անվճար կսարքենք: Որևէ ջարդված ավտոմեքենայի սեփականատեր հանկարծ մտավախություն չունենա՝ դրա հետ կապված, դա ձեր ծախսը չէ, դա պետության ու ժողովրդի ծախսն է, մենք ձեր բոլոր ծախսերը, կարիքները կհոգանք: Շուտով իշխանափոխություն է, պետական բյուջեից այդ բոլոր ծախսերը կհոգանք»,-նշեց նա: