Եթե քաղաքականության սկզբունքները խախտվում են, հեռանում են. Արմեն Գրիգորյան

Երկրում գաղջ մթնոլորտը վերանում է, և փորձը ցույց է տալիս, որ գաղջ մթնոլորտի պատճառը լրագրողները չեն, այլ իշխանությունը: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Նա արձանագրեց, որ Սերժ Սարգսյանն սկսել է նահանջել: «Նա երեկ հրաժարվել է առանձնատնից: Այսօր առաջարկում է հարկեր իջեցնել և հետագայում նաև թոշակներ բարձրացնել, բայց նրան ոչ մեկը չի հավատում:
Սերժ Սարգսյանը մտածել է, որ կարող է 10 տարի խաբել, խոստանալ ատոմակայան, չկատարել ոչ մի խոստում, և երբ հրապարակում մարդիկ հավաքված լինեն, այդ ժամանակ ևս փորձի խոստումներ տալ, բայց փորձը ցույց է տալիս, որ քաղաքականությունը ևս սկզբունքներ ունի, և եթե դրանք խաբվում են, ապա միանշանակ հեռանում են»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Մարդիկ սկսեցին վանկարկել՝ հե-ռա-ցիր: