07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Ո՞վ կարող է բանակի ու ոստիկանության դեմ ելնել»

«Ես իշխանության շրջանում էլ ունեմ ընկերներ ու ծանոթներ նրանցից շատերը ևս դեմ են այս հանրային ընդվզումներին։ Նրանցից ատերն էլ են վրդովված։ Եթե մարդն արդարության զգացում ունի, ապա բնականաբար,  ընդվզում է, քանի որ չեն ուզում՝ դարձյալ Սերժ Սարգսյանն իր ձեռքը վերցնի  երկրի կառավարման ղեկը», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հանտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին իրականացվող հանրային ընդվզումներին, ցույցերին, որոնք պահանջում են, որպեսզի Սերժ Սարգսյանը  վարչապետ չլինի։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ այդ մարդիկ չեն բարձրաձայնում այդ մասին, չեն միանում ցուցարարներին, հոգեբանը պատասխանեց․ «Չեն ուզում իրենց կերակրամանից  հրաժարվել։ Հետո էլ, իրենց մեկնաբանությունը սա է․ այս պահին ոչ մի բան էլ հնարավոր չէ փոխել․ ո՞վ կարող է բանակի ու ոստիկանության  դեմ ելնել։

Ես չէի ուզենա, որ Մերձավոր Արևելքի բախտը մեզ էլ վիճակվի, բայց եթե վիճակվի էլ, մեղավորն  իշխանությունը կլինի», –   ասաց հոգեբանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ