Սերժ Սարգսյանը շարունակում է մաստեր կլասը. Իրավունք
Վարչապետ Սերժ Սարգսյանը արդեն վարեց կառավարության աոաջին նիստը: Ինչ վերաբերում է նախարարների նշանակումներին, ապա առաջին նշանակումները եղան այն նախարարների, ովքեր շարունակելու են պաշտոնավարել: Մնացյալների նշանակումն էլ, բնականաբար, կլինի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում:
Սերժ Սարգսյանի վարչապետական առաջին «սյուրպրիզը» այն էր, որ կառավարության նիստում հայտնեց իրեն՝ որպես ՀՀ երրորդ նախագահի հատկացված առանձնատնից հրաժարվելու մասին: Նա մատնանշեց, որ առանձնատան հարցին կարելի է անդրադառնալ այն ժամանակ, երբ վարչապետի աթոռին նստելու է արդեն ուրիշ մարդ: Հարկ է նշել, որ այդ առանձնատան վերաբերյալ նախորդ շաբաթներին բավականին մեծ աղմուկ ու շահարկումներ են եղել, թեեւ եթե համեմատվում է:
Կոնդի այդ առանձնատունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի «սեւ դղյակի» հետ, ապա առաջին նախագահի առանձնատունը շատ ավելի ճոխ է: Բայց, բնականաբար, մեր հարգարժան ընդդիմադիրներին ԼՏՊ-ի տան ճոխությունը բնավ չի անհանգստացնում:
Ինչեւէ, թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել այնպես, որ Սերժ Սարգսյանը չկարողանա գալ կառավարության շենք, սակայն վարչապետը շատ հանգիստ ժամանեց, կառավարության նիստն էլ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի վկայությամբ, անցավ սովորականի պես:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: