26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պայքար մղող հիմնական շերտը երիտասարդությունն է»

Հոգեբան Սամվել Խուդոյանը  ողջունելի է համարում քաղաքացիական անհնազանդությունները։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։
«Եթե սա էլ չլիներ, կմտածեինք՝ ժողովուրդը լրիվ հանձնվել է, բայց հենց Փաշինյանի  շնորհիվ ժողովուրդը փողոց դուրս եկավ։ Ես ոչ մի կապ չունեմ նրա հետ, նա ինձ համար հեղինակություն չէ, չմտածե՛ք նման բան․  ո՛չ էլ ուզում են իրեն բարձրացնել,  ուղղակի Փաշինյանի միջոցով,  իսկապես, ժողովուրդը կարծես արթնացավ։ Ես դրան   չէի հավատում, բայց  եղավ․․․ Դա շատ կարևոր է։ ժողովուրդը ուզում է ցույց տալ՝ այս թալանի իշխանությանը այլևս չի՛ կարելի հեռանկարներ տրամադրել։ Աստված տա, որ հանկարծ  արևմուտքը սա չօգտագործի ՌԴ-ի դեմ պայքարի համար․ միայն դրանից եմ վախենում», –   ասաց Խուդոյանը։

Նա նշեց՝  առողջ  հոգեբանություն ունեցող, բարոյական հասարակական զանգվածներն  այսօր հիմնականում աջակցում են այս բողոքի ցույցերին, մյուս մասն էլ վախենում է փողոց դուրս գալ, մտածում է՝ մեկ է,  ոչ մի բան էլ չի փոխվի․այսպես եկել է, այսպես  էլ գնալու է։

«Հասարակությունը մի շերտից չի բաղկացած։ Տասնյակ շերտեր կան։ Բնականաբար, այս շարժումները վախեցնում են այս կոռուպցիոն կլեպտոկրատիային, քանի որ ցույցերը կարող են հանգեցնել ինչ-որ հետևանքների։ Պայքար մղող հիմնական շերտն այսօր երիտասարդությունն է։ Ես որ տեսնում եմ՝ նկատում եմ՝ 100 երիտասարդի մեջ 2-3 մեծահասակ  է  նկատվում։ Երիտասարդությունն իր սկզբունքային «ո՛չ»-ն է այսում այս տեսակ իշխանություններին», –  ասաց Խուդոյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ