16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Իսկապես իշխանափոխությո՞ւն են պահանջում

՛՛Մենք ջատագովն ենք, որպեսզի ձևավորվի լայն քաղաքական օրակարգ ու ամբողջական իշխանափոխության հասնենք՛՛,-այսօր ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության մասին:

Հակոբյանը նշեց, որ այօր միակ հնարավոր տաբերակը, որպեսզի պետությունը դուրս գա ՛՛այս վիճակից՛՛, այն է, որ քաղաքական ուժերը ճիշտ գնահատեն իրավիճակն ու միասին գործ անեն: ՛՛Չորս ոչ իշխանական ուժերը համաձայն են ու հասկանում են այս ամենը: Միայն իշխանությունը չի հասկանում ու կառուցում է ՛՛ապավով Հայաստան՛՛ ՛՛:

Հարցին, որքանով է վստահ, որ մյուս ուժերը ևս անկեղծ են իշխանափոխության իրենց ցանկության մեջ, Հակոբյանը պատասխանեց. ՛՛Մեր նպատակն այսօր կարողանանք ապահովել միասնական քաղաքական օրակարգ:

Ես չեմ ուզում գնահատական տալ շատ պատճառներով, նաև էթիկայից ելնելով: Մեր փրկությունն այն է, որ այդ մեծ քաղաքական կոնսոլիդացիան կայանա՛՛: Հակոբյանն ասաց, որ եթե բոլոր ուժերը դնեն իշխնափոխության հարցը, ապա իրենք ևս կմիանան այդ կոչին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ