13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Կարեն Կարապետյանը չի նեղանա

«Նախագահ չեն ծնվում։ Բուհ չկա, որ նախագահ կրթի։ Նախագահ, երկրի ղեկավար կերտող ինստիտուտ է պետք ստեղծել, որը մենք չունենք», –  այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Բանախոսը նշեց՝ հիմա հայերս մեր հույսը դրել ենք պատահականության վրա։
«Օրինակ, հույս ունենք, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա դառնալ պաշտպանության լավ նախարար, թեպետ երբեք որևէ զինվորականի չի ղեկավարել», –  ասաց բանախոսը։
Հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ Կարեն Կարապետյանը որոշի  առաջիկայում հեռանալ քաղաքական ասպարեզից, բանախոսը պատասխանեց․ «Այն դիրքավորումը, որ նա ընդունել է, ինձ թույլ է տալիս մտածել, որ չի նեղանա, կմնա։  Նա  (նկատի ունի Կարեն Կարապետյանին-հեղ․ )  հայրենասեր է, պետք է մնա», –  ասաց Ադիբեկյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ