17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոտեցնելու ենք այն օրը, որ ձեր անսասան թվացող համակարգը գա իր վախճանին. Գորգիսյան

«Ձեր քաղաքական գործունեությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ կիսատ։ Ձեր սկսած գրեթե բոլոր խոստումներն ու նախագծերը մնացել են կիսատ ու անկատար։ Մեղավոր եք երկրի կառավարումը ձախողելու ու ծառացած բոլոր խնդիրների համար։ Դուք մեղավոր եք, որ Հայաստանում ամեն 3-րդ մարդ աղքատ է, ամեն 5-րդը՝ գործազուրկ, և բոլորն անխտիր պարտք են բանկերին»,- այսօր ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի թեկնածուի հարցը, հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը հետընթաց է ապրել ամենակարևոր ոլորտում՝ ինքիշխանությունում. «Մի գիշերում ԵԱՏՄ մտանք ու գազային խայատառակ պայմանգաիր կնքեցինք»,- նկատեց պատգամավորը։ Գորգիսյանը նշեց, որ անվտանգության համար ներքին կայունություն է պետք, իսկ ներքին կայունության համար պետք է զարգանա քաղաքական համակարգը։ «Խոստանում եմ՝ մենք միշտ լինելու ենք այստեղ ու ներկայացնելու ենք մեր տարբերվող մոտեցումները։ Մեր ամենօրյա աշխատանքով ձեզ լինելու ենք հակակշիռ ու փոխզսպում։ Մեր ամենօրյա աշխատանքով մոտեցնելու ենք այն օրը, որ ձեր անսասան թվացող համակարգը գա իր վախճանին։ Միայն այդպես է հնարավոր կերտել մեր երանելի Հայաստանը»,- եզրափակեց Գորգիսյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ