25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերջին անգամ ե՞րբ եք Հայլուր նայել, ձեր դուրը գալիս է՞. Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին

Ունենք «ֆեյք» պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք մարմիններ, որոնք այս երկրի հետ ոչ մի կապ չունեն և հիմա իրենք կարող են թիմ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կա իրականում, ինչ տեղի է ունենում: Այսպես իր ելույթն սկսեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին: «Այնպիսի քաղաքական համակարգ է, որ ում ինչ ասում ես, ասումա ես կապ չունեմ, ու ձեր նկարն է ցույց տալիս»,-ասաց նա: 

Պատգամավորը զարմանում է, թե կառավարման այս համակարգում այդ մարդկանց որտեղից է գտնում և Հանրայինի ղեկավարին մատնանշեց, ով, ըստ նրա, ոչ հայերեն է կարողանում խոսել, ոչ ռուսերեն և չի իմանում, թե իրենից ինչ են ուզում: «Վերջին անգամ ե՞րբ եք Հայլուր նայել, ձեր դուրը գալիս է՞»,-դիմելով Սերժ Սարգսյանին՝ հարցրեց նա: Այնուհետև մատնացույց արեց Առողջապահության նախարարին. «Ձեր Առողջապահության նախարարն ամեն ինչ մտածում է, որ վատ լինի, Տրանսպորտի նախարարին թվում է, թե այս երկրի թիվ մեկ խնդիրը աջ ղեկն է… որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց»,-ասաց նա:

Ըստ վերջինիս ՝  բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանը ոչ մի բան չի փոխելու, շարունակելու է պահպանել այս համակարգը. «Եկել ենք այստեղ՝ ասելու դեմ ենք ձեր երրորդ պաշտոնավարմանը, ասելու՝ ինչ է երկրում կատարվում, կա ձեր աշխարհը և այնտեղ որտեղ մենք ենք ապրում, ձեր աշխարհում մարդկանցով եք շրջափակել, չեն ասում՝ ինչ է կատարվում, եթե ասեին, ապա գոնե փոփոխություններ կկատարվեին, կամ ասում են, չի կատարվում: Սա ճահիճ է, ֆեյք կառվարման համակարգ է»,-ասաց նա:

Մարուքյանն ընդգծեց՝ այսօրվանից սկսում է ուրիշ Սերժ Սարգսյանի կենսագրություն, նախորդը նախագահի կենսագրությունն էր, իսկ սա վարչապետի է, որը չի ունենալու քավության նոխազ: «Ելք» խմբակցության պատգամավորը հիշեց «ամենաթարմ վարչապետից ամենագեղեցիկին», ով ասել էր, որ ինքը կարող է վարչապետ դառնալ, կփորձի, հետո պարզվում է՝ ինքն է համոզում Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: «Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են, և դուք ժամեր անց, վստահ եմ, կընտրվեք վարչապետ ձեր ձևավորած Սահմանադրությամբ: Այս Սահմանադրությամբ ոստիկանապետը ուղղակի ձեզ է ենթարկվում. մեկի քթից արյուն եկավ՝ ձեզ են մեղադրելու, ձեր թիվ մեկ խնդիրն է ՝ամեն ինչ անել՝ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք իրական աշխարհից ենք, ուրիշ աշխարհից չենք»,-ասաց նա: Մարուքյանն այսպես եզրափակեց. «Բազմաթիվ հարցեր կան, ուզում եմ ասել՝ բարի գալուստ լուսավոր Հայաստան, գալու եք այստեղ, և մենք այդ հարցերը տալու ենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ