03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

«ԶԼ-երով, Կամազներով, Կռազներով, Սանիտեքի աղբարկղերով».Փաշինյանի կոչը

«Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ազատության ժողովուրդ է»,-այս  մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Մեր շարժումը Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների համակրանքը ունի։ Սա անկեղծ շարժում է, սա արդար շարժում է, սա հույսի շարժում է, հանուն քաղաքացու հաղթանակի»,- ասել է նա եւ հավելել. «Մենք առավոտից հաջողությամբ իրականացրինք «Փակիր փողոցը» գործողությունը, հազարավոր մարդիկ փակեցին փողոցները, դուրս եկան Ազատության հրապարակ եւ ասացին, որ զզվում են Սերժ Սարգսյանից»։

Նա նշել է, որ ԱԺ-ն մի քանի ուղղություններ ունի, Բաղրամյանը, Դեմիիրճյան-Պռոշյան խաչմերուկը, Սարյան, Պռոշյան փողոցները, Հալաբյանից մուտքը դեպի ձոր, Հրազդանի կիրճի ճանապարհը, Կորեայի ձորի կողմից մուտքը դեպի ձոր։ Բազմությունից կոչեր հնչեցին հենց գիշերվանից փակել փողոցները։

«Ուզում եմ անկեղծ լինել, այդ գաղափարը կար, որ այսօրվանից է պետք գործընթացը սկսել, բայց կարծիք կա, որ գիշերը մարդիկ քիչ կմնան, չի ստացվի»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է բոլոր այդ փողոցները փակել հնարավոր բոլոր ձեւերով. «ԶԼ-երով, Կամազներով, Կռազներով, Սանիտեքի աղբարկղերով, ինչով պատահի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ